Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում` կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները պիտի անվանվեն փրկություն, և քո դռները` ցնծություն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին:
Հնարավոր չէ՞ արդյոք հրավիրել հանրության տարբեր ներկայացուցիչներին քննարկելու հունվարի 28-ի դեպքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին։
Արցախում 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրական գործողությունների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունվարի 21-ին. ընտրական շտաբերի կազմավորում, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում, հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտում ԱՄՆ առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը հիմնվում է Իսրայելի վերահսկողության տակ եղած տարածքների ու կարգավիճակի փաստացի ամրագրմանը և ճանաչմանը։ Հնարավո՞ր է նույնը անել նաև Արցախյան խնդրի պարագայում։ Կարծում եմ այո։ ԱՄՆ ուղղությամբ աշխատել է պետք»:
Հունվարի 29-ին և 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...